Անդամություն
Դառնալով ակումբի անդամ՝ անկախ անդամության Ձեր փաթեթից, Դուք հնարավորություն ունեք օգտվելու ակումբի բոլոր գոտիներից՝ մարզասրահ, խմբային մարզումներ, ջրային գոտի (լողավազան, բացօթյա լողավազան և ջակուզի ամառային սեզոնին, թուրքական ու ֆիննական շոգեբաղնիքներ, ջակուզի): 14 տարեկանից փոքր երեխաները մարզասրահում կարող են մարզվել միայն անհատական մարզչի հետ:
Անսահմանափակ
Այցելեք ակումբ անսահմանափակ՝ օգտվելով մարզասրահից, լողավազանից, խմբային մարզումներից, ջակուզիից, ֆիննական և թուրքական շոգեբաղնիքներից:
Պայմանագրի տարբերակներ ըստ տևողության՝ 1 ամիս, 3 ամիս, 6 ամիս, 9 ամիս, 12 ամիս:
Սահմանափակ
Այցելեք ակումբ մինչ ժամը 17:00 և օգտվեք մարզասրահից, լողավազանից, խմբային մարզումներից, ջակուզիից, թուրքական ու ֆիննական շոգեբաղնիքներից:
Պայմանագրի տարբերակներ ըստ տևողության՝ 1 ամիս, 3 ամիս, 6 ամիս, 9 ամիս, 12 ամիս:
VIP
Անսահամանափակ այցելություններ մարզասրահ, խմբային մարզումների, լողավազան, ջակուզի, թուրքական ու ֆիննական շոգեբաղնիքներ:
Ներառված ծառայություններ՝ մերսում, անհատական մարզիչ, VIP պահարան խալաթով և հողաթափերով, մեծ թենիս, հյուրերի հնարավորություն:
Մանկական
Անսահմանափակ այցեր ակումբ մինչ 14 տարեկան երեխաների համար՝ օգտվելու լողավազանից, խմբային մարզումներից, ջակուզիից, թուրքական ու ֆիննական շոգեբաղնիքներից:
Պայմանագրի տարբերակներ ըստ տևողության՝ 1 ամիս, 3 ամիս, 6 ամիս, 9 ամիս, 12 ամիս:
Անհատական մարզիչ
Մեր պրոֆեսիոնալ մարզիչները ոչ միայն կօգնեն Ձեզ հասնելու Ձեր նպատակներին, այլև մշտապես կմոտիվացնեն ու կխրախուսեն Ձեզ:
Premier հանդերձարան
Մենք գիտենք, որ Դուք առանձնահատուկ եք, մենք պարզապես ուզում ենք, որ Դուք դա նաև զգաք:
Հյուր
Հյուրընկալեք ընկերներին ու մտերիմներին՝ մարզվելու Ձեզ հետ Ձեր իսկ ակումբում և զգալու ակումբային միջավայրում մարզվելու տարբերությունը:
Հատուկ հյուր
Ձեր մտերիմներն ու սիրելիներն արժանի են լինել Orange Fitness պրեմիում ակումբի հատուկ հյուրը՝ ոչ միայն մարզվելու անհատական մարզչով և օգտվելու ջրային գոտուց, այլև վայելելու հանգստացնող մերսում մեր Mandarin Spa-ում և համտեսելու առողջ սնունդ Orange Kitchen Healthy Cafe-ում:
InBody
Բացահայտե՛ք Ձեր մարմնի կառուցվածքը InBody համակարգի միջոցով (մկանային և ճարպային զանգված, ջրի, սպիտակուցների ու միներալների պարունակությունն օրգանիզմում) և հասե՛ք Ձեր նպատակներին ճիշտ ու թիրախային գործողություններով:
Մանկական սենյակ
Մինչ Դուք մարզվում եք, մեր մանկական սենյակի պրոֆեսիոնալ աշխատակիցները հոգ կտանեն Ձեր երեխայի մասին և կապահովեն նրա հաճելի ժամանցը:
3 տարեկանից բարձր երեխաների համար մանկական սենյակն անվճար է:
Հավելյալ պահարան
Մեզ համար կարևոր է Ձեր հարմարավետությունը, ուստի մենք Ձեզ առաջարկում ենք հավելյալ պահարան 1-ին հարկում, որտեղ կարող եք պահել այն բոլոր իրերը, որ չեք ցանկանում Ձեզ հետ բարձրացնել հանդերձարան:
Սպորտային սննդի ու պարագաների վաճառք
Մենք այնպես ենք արել, որ Դուք ձեռքի տակ միշտ ունենանք սպորտային սնունդ և պարագաներ, որոնց կարիքը կարող եք ունենալ: Ուստի, անհրաժեշտության դեպքում կարող եք ձեռք բերել դրանք հենց ակումբում:
Պայմանագրի սառեցում և անվանափոխում
Մենք միշտ փորձում ենք հնարավորինս ճկուն լինել մեր ակումբի անդամների հետ: Մենք գիտենք, որ հանգամանքների բերումով Դուք կարող եք կարիք ունենալ որոշակի ժամանակով սառեցնելու Ձեր պայմանագիրը կամ անվանափոխելու այն. մեզ հետ Դուք հեշտությամբ կարող եք անել դա: