Հաճախ տրվող հարցեր
Առավել հաճախ տրվող հարցերի պատասխանները հենց այստեղ են
Orange Fitness-ը պրեմիում ակումբ է, և ակումբ մուտք գործելու ու վերջինիս ընձեռած հնարավորություններից օգտվելու համար հարկավոր է լինել ակումբի անդամ: Գործում են անդամության հետևյալ ժամկետները՝ 12-ամսյա, 9-ամսյա, 6-ամսյա, 3-ամսյա, 1-ամսյա: Այնուամենայնիվ, մեկօրյա այցերի համար ևս ունենք առաջարկ՝ Հատուկ հյուր: Լինելով մեր ակումբի հատուկ հյուրը՝ Դուք կունենաք մարզչի հետ անհատական մարզում մարզասրահում, կըմբոշխնեք առողջ և համեղ սնունդ, որը մենք Ձեզ կառաջարկենք Orange Kitchen-ում, կօգտվեք մեր ջրային գոտուց (լողավազան, ֆիննական ու թուրքական շոգեբաղնիքներ, ջակուզի), ինչպես նաև կվայելեք մերսում մեր Spa կենտրոնում: Այս ամենը կարժենա ընդամենը 25.000 դրամ:
Orange Fitness-ը պրեմիում ակումբ է, և գործում է անդամության վճար հետևյալ տարբերակներով՝ տարեկան պայմանագիր, 9-ամսյա պայմանագիր, 6-ամսյա, 3-ամսյա կամ միամսյա պայմանագիր: Համապատասխան տևողությամբ պայմանագրով ակումբի անդամ դառնալու դեպքում Դուք օգտվում եք ակումբի բոլոր գոտիներից՝ մարզասրահ, լողավազան, խմբային մարզումներ, շոգեբաղնիքներ, ջակուզի:
Ակումբ մուտք գործելու, մարզասրահից օգտվելու համար Դուք պիտի անպայման լինեք ակումբի անդամ: